Ռուսաստանի ռազմաօդային ուժերը խափանել են ամերիկյան հետախույզ-ինքնաթիռի թռիչքը

ՌԴ ռազմաօդային ուժերի ՍՈւ-30 կործանիչն օդ է բարձրացվել այն բանից հետո, երբ Ռուսաստանի սահմանների մոտ նկատվել է ամերիկյան հետախույզ-ինքնաթիռ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նոյեմբերի 25-ին ռուսական վերահսկող սարքերը Սև ծովի չեզոք գոտում նկատել են օդային թիրախ, որը մեծ արագությամբ շարժվում է Ռուսաստանի պետական սահմանի ուղղությամբ։

Թռիչքը խափանելու համար ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահ կազմից ուղարկվել է ՍՈւ-30 կործանիչը։

«Մոտենալով՝ ռուսական կործանիչը շրջանցել է օբյեկտը և ֆիքսել, որ դա ամերիկյան «P-8A Poseidon» հետախուզական ինքնաթիռ է», - ասվում է ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ամերիկյան ինքնաթիռն, այնուհետեև, փոխելով թռիչքի ուղղությունը, հեռացել է, իսկ ռուսական կործանիչը վերադարձել է կայանման վայր։

Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչ Միշել Բալդանզուն հայտարարել էր, որ ռուսական ՍՈւ-30-ը Սև ծովի վրա «վտանգավոր կերպով» խափանել է ամերիկյան ինքնաթիռի թռիչքը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.