Իսպանիայում տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի

Իսպանիայի հարավային Անդալուսիա մարզում տեղի ունեցած մարդատար գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի։ Այս մասին տեղեկացնում է Pais թերթը՝ հղում կատարելով Իսպանիայի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներին։

Ավելի վաղ հաղորդվում էր 21 զոհի մասին։

Մալագայից Սևիլյա ուղևորվող գնացքի վերջին՝ երրորդ վագոնը դուրս է եկել ռելսերից, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել Արաալ բնակավայրի մոտակայքում։

Անդալուսիայի առողջապահության խորհուրդը հայտնում է, որ գնացքում եղել է 79 ուղևոր։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու ուղևորներին հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով։  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.