Թուրքիայում շարունակվում են զանգվածային ձերբակալությունները

Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են 50 մարդու, այդ թվում՝ ռազմական օդաչուների, որոնք կասկածվում են Գյուլենական շարժման հետ կապեր ունենալու մեջ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ Էսքիշեհիր քաղաքի դատախազությունը 66 մարդու ձերբակալելու հրաման է տվել։ Մնացած 16 հոգուն ձերբակալելու ուղղությամբ դեռ ընթանում են աշխատանքներ։ Նրանք բոլորը մեղադրվում են Գյուլենական շարժման հետ կապ ունենալու մեջ։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 15-ին Թուրքիայում զինվորականները հեղաշրջման փորձ են կազմակերպել։ Ոստիկանությանը հաջողվել էր ճնշել ապստամբներին, և հեղաշրջման փորձը ձախողվել էր։

Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում են Թուրքիայում արդի իսլամական գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին, որը 1998 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։ Թուրքիայի նախագահ Էրդողանն ԱՄՆ-ի իշխանություններից մի քանի անգամ պահանջել է Գյուլենին ձերբակալել և արտահանձնել Թուրքիային, սակայն մերժում է ստացել։

Ըստ ամերիկյան կողմի՝ Թուրքիայի իշխանությունները չեն տրամադրել հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության վերաբերյալ բավարար ապացույցներ։  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.