Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է Թուրքիան վարկաբեկելու փորձի մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ ԱՄՆ-ը ցանկանում է պատժել Թուրքիային ամերիկյան սցերարին մասնակցելուց հրաժարվելու համար։ Այս մասին Էրդողանը հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովի ժամանակ․ հայտնում է NTV հեռուստաալիքը։

«Ամերիկան ցանկանում է պատժել, դատապարտել և վարկաբեկել մեզ, քանի որ մենք չենք հետևում իրենց սցենարին։ Նրանք դա անում են մեր երկրում իրենց աջակիցների՝ գյուլենականների հետ», - ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի այս բոլոր «հարձակումները և զրպարտությունները ծառայում են մի նպատակի՝ ծնկի բերել Թուրքիային և անհամաձայնություն սերմանել թուրքական հասարակության շրջանում»։

«Նրանք մեծ ջանքեր են գործադրում, սակայն ոչնչի չեն հասնի», - շարունակել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ամերիկյան դատարանները չեն կարող մեղադրանք առաջադրել իր երկրի նկատմամբ: Նրա խոսքով՝ գործարար Ռեզա Զարաբի դեմ ընթացող դատական գործընթացում ներկայացված «բոլոր կեղծ ապացույցները տրամադրվել են Գյուլենական շարժման անդամների կամ նրանց աջակիցների կողմից»։ Էրդողանը պնդում է, որ դա արվում է իր երկրին վնաս հացնելու նպատակով։  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.