Սաակաշվիլին հանրահավաքները կազմակերպում է Յանուկովիչի գումարներով․ Ուկրաինայի Գլխավոր դատախազ

«Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին օգտագործում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի փողերն այս երկրում հանրահավաքներ կազմակերպելու և իշխանությունը զավթելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի Գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հայտնաբերել ենք, որ մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Սաակաշվիլին, համագործակցում են Յանուկովիչի հանցավոր խմբավորման անդամների, առաջին հերթին՝ Սերգեյ Կուրչենկոյի հետ։ Նրանց գումարներով Սաակաշվիլին և իր համախոհները Ուկրաինայում ֆինանսավորել և կազմակեպել են հանրահավաքներ՝ նպատակ ունենալով զավթել իշխանությունը», - ասել է Գլխավոր դատախազը։

Նրա հավաստմամբ՝ Սաակաշվիլիի վստահելի մարդկանցից մեկին՝ Սեվերիոն Դանգաձեին այս գործի համար հանձնել է մոտ կես միլիոն դոլար։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.