ՌԴ հատուկ ծառայությունները վնասազերծել են ահաբեկչական գործողություններ նախապատրաստող խմբի

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ահաբեկչական գործողություններ, որոնք պետք է կատարվեին ամանորյա տոների և նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հակաահաբեկչական ազգային կոմիտեի ղեկավար Ալեքսանդ Բորտնիկովը․ գրում է Ռիա Նովոստի-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ օրեր առաջ Մոսկովյան շրջանում վնասազերծվել է վերոնշյալ ահաբեկչական գործողությունները նախապատրաստող խումբը։ Նրանք պատրաստվում էին հարձակումներ իրականացնել նաև մահապարտների մասնակցությամբ։

Խուզարկությամբ ահաբեկիչների մոտից հայտաբերվել են ինքնաշեն պայթուցիկ նյութեր, հրաձգային և այլ զինատեսակներ։ Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել և ոչնչացրել է նաև պայթուցիկ նյութերի պատրաստման լաբորատորիա։

Ողջ 2017 թ․ ընթացքում Ռուսաստանի հատուկ ծառայությունները կանխել են 18 խոշոր հարձակում՝ վնասազերծելով ահաբեկչական գործողություններ նախապատրաստող 56  խումբ, ձերբակալվել է շուրջ հազար ահաբեկիչ։

Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է նաև ահաբեկչական խմբավորումների հետ կապեր ունեցող մոտ 17,5 հազար մարդու մուտքը երկիր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.