Հյուսիսային Կորեան ցանկանում է դառնալ մոլորակի ամենահզոր միջուկային տերությունը

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը ցանկանում է հասնել միջուկային ամենահզոր պետությունը դառնալու իր նպատակին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցիչ Չա Սոն Նամը։

«ԿԺԴՀ-ը, առանց հաշվի առնելու, թե ով ինչ է ասում, շարունակելու է առաջ շարժվել և դառնալ մոլորակի ամենահզոր միջուկային և ռազմական տերությունը», - հազվադեպ ելույթներից մեկի ժամանակ հայտարարել է մշտական ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ բոլորի համար ակնհայտ է, որ Հյուսիսային Կորեան չի ոտնահատում այլ պետությունների շահերը։

«Միջուկային զենքի առկայությունը ինքնապաշտպանության և տարածաշրջանում կայունություն հաստատելու համար է», - ասել է Չա Սոն Նամը։

Փհենյանի ներկայացուցչի ելույթից հետո ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն և Հարավային Կորեայի փոխնախագահ Չո Հունը հայտարարեցին, որ ԿԺԴՀ-ն չեն ճանաչում որպես միջուկային տերություն։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.