Սեբաստիան Կուրցը գլխավորել է Ավստրիայի նոր կառավարությունը

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի նստավայրում՝ Հոֆբուրգ ամրոցում, տեղի է ունեցել Սեբաստիան Կուրցի՝ դաշնային կանցլերի պաշտոնին նշանակվելու երդմնակալության արարողությունը։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն։

Կուրցը և 13 նորանշանակ նախարարներն առաջիկա հինգ տարիներին լինելու են Ավստրիայի կառավարության անդամները։

Նոր կոալիցիոն կառավարությունը կազմվել է Ավստրիայի պահպանողական կուսակցության և աջակողմյան քաղաքական կողմնորոշում ունեցող՝ Ավստրիայի ազատության կուսակցության անդամներից։ Այս երկու կուսակցությունները վերջին անգամ կոալիցիոն կառավարություն էին ձևավորել 2000-2005 թ․թ․։

Կառավարության կազմում պահպանողականներն ստացել են 8, իսկ աջերը՝ 6 մանդատ։

Սա պատմության մեջ երրորդ դեպքն է, երբ աջերը և պահպանողականները կազմում են կոալիցիոն կառավարություն։ Պահպանողականների հետ նախորդ կառավարության կազմում էին սոցիալ-դեմոկրատները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.