Թուրքիայում աշխատանքից հեռացվել է ավելի քան 2700 պետական աշխատող

Թուրքիայի իշխանություններն աշխատանքից հեռացրել են տարբեր նախարարությունների և այլ պետական գերատեսչությունների մոտ 2700 աշխատակցի։ Այս մասին ասվում է Թուրքիայի կառավարության պաշտոնական Resmi Gazete լրագրում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք կասկածվում են նախորդ տարվա հուլիսին կազմակերպված հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու, ինչպես նաև Գուլենական շարժման հետ առնչություն ունենալու մեջ։ Հրամանագրի համաձայն՝ աշխատանքից հեռացվել են մասնավորապես ռազմական ոլորտի 637 ծառայողներ, ժանդարմերիայի վարչության՝ 400, իսկ կրոնական հարցերով վարչության 341 աշխատակիցներ։

Նշվում է, որ այս հրամանագիրն ունի օրենքի ուժ։ Թուրքիայում գործող «արտակարգ դրության» ժամանակ կառավարության այսպիսի որոշումները պարդադիր չէ ուղարկել խորհրդարան հավանության արժանանալու համար։ Այն օրենքի ուժ է ստանում կառավարության անդամներ և երկրի նախագահի ստորագրությունից, ինչպես նաև Resmi Gazete պաշտոնական լրագրում հրապարակվելուց հետո։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 15-ին Թուրքիայում զինվորականները հեղաշրջման փորձ են կազմակերպել։ Ոստիկանությանը հաջողվել էր ճնշել ապստամբներին, և հեղաշրջման փորձը ձախողվել էր։ Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում են Թուրքիայում արդի իսլամական գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին, որը 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։

Թուրքիայի նախագահ Էրդողանն ԱՄՆ-ի իշխանություններից մի քանի անգամ պահանջել է Գյուլենին ձերբակալել և արտահանձնել Թուրքիային, սակայն մերժում է ստացել։ Ըստ ամերկյան կողմի՝ Թուրքիայի իշխանությունները չեն տրամադրել հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության վերաբերյալ բավարար ապացույցներ։  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.