Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Եմենում զոհվել է ավելի քան 50 ապստամբ

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Եմենում զոհվել են ավելի քան 50 շիա ապստամբներ (հուսիներ), որոնք «Անսարալլահ» շարժման հետևորդներ են։ Այս մասին տեղեկացնում է սաուդական «Աջիլ» լրատվական գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավիահարվածները հասցվել են հիմնականում երկրի արևմտյան՝ ափամերձ շրջաններին, որտեղ հուսիները կենտրոնացրել են իրենց ուժերը։

Նշենք, որ 2014 թ. օգոստոսից Եմենում շարունակվում է կառավարական ուժերի և ապստամբ հուսիների հակամարտությունը: Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թ. մարտին, երբ հակամարտությանը միջամտել է Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան:

Նոյեմբերի 29-ին Սանայում ընթացել են դաժան մարտեր, ինչի պատճառը Եմենի նախկին նախագահ Ալլահ Սալեհի կողմնակիցների վերահսկողության տակ գտնվող մի շարք կարևոր օբյեկտներ գրավելու հուսիների ցանկությունն էր։ Բախումների հետևանքով զոհվել էր մոտ 250 մարդ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2015 թ․ գարնանից սկսած հակամարտության զոհ է դարձել ավելի քան 10 հազար մարդ, իսկ մարդասիրական օգնության կարիք ունի Եմենի բնակչության մոտ 70%-ը, կամ ավելի քան 21 միլիոն մարդ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.