«Ալ Քաիդա»-ն իր ճյուղերն ունի աշխարհի ավելի քան 80 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Կանադայում․ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

«Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորումն իր ենթաճյուղերն ունի աշխարհի ավելի քան 80 երկրում, այդ թվում նաև՝ ԱՄՆ-ում և Կանադայում։ Այս մասին «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

«Ահաբեկիչների ղեկավարները, հասկանալով, որ նախկինում իրենց տիրապետության տակ գտնված տարածքներում իրենց ոչնչացում է սպառնում, սկսեցին փոխել մարտավարությունը։ Այժմ շեշտը դրվում է աշխարհի տարբեր երկրներում ենթաճյուղեր ստեղծելու և ծայրահեղական գաղափարները լայնորեն տարածելու վրա», - ասել է Պատրուշևը։

«Միայն «Ալ Քաիդա» խմբավորումը, համաձայն տարբեր հաշվարկների, իր ճյուղերն ունի արդեն աշխարհի ավելի քան 80 երկրում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում և Կանադայում», - շարունակել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.