Թուրքիայում Գյուլենական շարժմանն անդամակցելու մեղադրանքով ազատազրկման է ենթարկվել 27 մարդ

Թուրքիայում Գյուլենական շարժման հետ կապեր ունենալու մեղադրանքով ազատազրկման է ենթարկվել 27 մարդ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Անադոլու լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով երկրի անվտանգության ուժերի հաղորդագրությանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալվածների թվում են իրավաբաններ, ոստիկանության նախկին ղեկավար, ինչպես նաև Գյուլենական շարժման կոորդինատորներ։ Ընդհանուր առմամբ՝ նրանք ենթարկվել են 1-ից մինչև 12 տարի ազատազրկման։

Ավելի վաղ Թուրքիայի անվտագության ուժերը նույն մեղադրանքով ձերբակալել էին 54 մարդու։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 15-ին Թուրքիայում զինվորականները հեղաշրջման փորձ են կազմակերպել։ Ոստիկանությանը հաջողվել էր ճնշել ապստամբներին, և հեղաշրջման փորձը ձախողվել էր։ Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում են Թուրքիայում արդի իսլամական գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին, որը 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։

Թուրքիայի նախագահ Էրդողանն ԱՄՆ-ի իշխանություններից մի քանի անգամ պահանջել է Գյուլենին ձերբակալել և արտահանձնել Թուրքիային, սակայն մերժում է ստացել։ Ըստ ամերկյան կողմի՝ Թուրքիայի իշխանությունները չեն տրամադրել հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության վերաբերյալ բավարար ապացույցներ։  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.