ՌԴ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Բալթիկ ծովի չեզոք գոտում ՆԱՏՕ-ի ինքնաթիռների հետ տեղի ունեցած միջադեպը

Ռուսական ռազմաօդային ուժերի Սու-30 կործանիչների անձնակազմները նախորդ տարվա նոյեմբերի 23-ին և դեկտեմբերի 13-ին իրականացրել են պլանային ստուգողական թռիչքներ Բալթիկ ծովի չեզոք գոտիներում՝ չմտնելով որևէ այլ պետության օդային տարած։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հաղորդակցության վարչությունը։

«Ռուսական կործանիչների երթուղին համաձայնեցված է եղել օդային երթևեկության վարչության ղեկավար մարմինների հետ։ Թռիչքն իրականացվել է օդային տարածքերի օգտագործման միջազգային կանոններին համապատասխան՝ առանց որևէ այլ պետության օդային սահման խախտելու», - նշում են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

Ընդգծվում է նաև, որ թռիչքի ընթացքում ՆԱՏՕ-ի Ֆ-15 ինքնաթիռները անվտանգ տարածության վրա մոտեցել են ռուսական կործանիչներին, այնուհետև, փոխելով թռիչքի ուղղությունը, հեռացել են։

Ավելի վաղ Պենտագոնը հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են Բալթիկ ծովի չեզոք գոտում «ամերիկյան ինքնաթիռներն ուղեկցում ռուսական կործանիչներին»։

Ամերիկյան պաշտպանական գերատեսչության հատարարության համաձայն՝ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները մոտեցել են ռուսական կործանիչներին, քանի որ վերջիններս «չեն հաղորդել ավիադիսպետչերների համար անհրաժեշտ կոդերը»։

Ամերիկյան ինքնաթիռները ՆԱՏՕ-ի կազմում մասնակցում են Բալթիկ ծովի օդային տարածքի վերահսկման գործողությանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.