Գերմանացի էկոլոգները պահանջում են դադարեցնել «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցման աշխատանքները

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը և բնության պահապանների Գերմանիայի միությունը գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաներից պահանջել են դադարեցնել տալ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է գերմանական Der Tagesspiegel թերթը։

Էկոլոգների կարծիքով՝ այդ ծրագիրն իրենից ներկայացնում է «կլիմայական և քաղաքական փակուղի, որն սպառնում է Բալթիկ ծովի էկոհամակարգին և ոչնչացնում է Հին Աշխարհի միասնությունը»։

Բնության պահապանները խոշորագույն քաղաքական կուսակցության ղեկավարներից պահանջում են անցկացնել ծրագրի անկախ փորձաքննություն։ Միաժամանակ՝ նրանք պատրաստ են դատարանի միջոցով հասնել ծրագրի դադարեցմանը։

2017 թ․ նոյեմբերին գազատարի համաձայնագրի գործընթացը բարդացրեց Դանիան։ Ընդունված նոր օրենքն ստիպում էր այդ երկրի ԱԳՆ-ին համաձայնություն տալ ծրագրին՝ առաջնորդվելով ոչ միայն էկոլոգիական, այլ նաև քաղաքական դրդապատճառներով։

«Հյուսիսային հոսք-2» ծրագիրը նախատեսում է կառուցել գազատար խողովակների երկու գիծ՝ տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ։ Այսպես՝ ռուսական գազն, անցնելով Բալթիկ ծովով, պետք է հասնի մինչև Գերմանիա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.