Անգլիայի դպրոցներից մեկում արգելվել է աշակերտուհիներին «աղջիկ» անվանել՝ տրանսգենդերներին չվիրավորելու համար․ Daily Mail

Անգլիայի Օլթրինգեմ քաղաքի՝ աղջիկների համար նախատեսված քերականական դպրոցում ուսուցիչներին արգելել են աշակերտուհիներին «աղջիկ» անվանել, որպեսզի դա չվիրավորի տրանսգենդերերին։ Այս մասին գրում է բրիտանական Daily Mail-ը։

Ծնողներին ուղարկած նամակում դպրոցի տնօրեն Ստեֆանի Ջիլը նշել է, որ իրենք արձագանքել են այն մարտահրավերներին, որոնց բախվում են իրենց սեռական ինքնությունը հարցականի տակ դնող ուսանողները։

Ուսուցիչներին հանձնարարված է դպրոցում սովորողներին անվանել «ուսանողներ», սակայն «աղջիկներ» դիմելաձևն ամբողջությամբ հանված չէ դպրոցից։

Daily Mail-ի հավաստմամբ՝ տեղի բնակիչների մի մասն իր դժգոհությունն է հայտնել այս «նորարարության» կապակցությամբ։

«Երբ ես բացեցի նամակը, չէի հասկանում՝ կատակ է դա, թե՝ ոչ։ Կարծում եմ՝ սա նորմալ չէ», - հայտարարել է դպրոցում սովորող աշակերտներից մեկի ծնողը։

«Սա անհեթեթություն է։ Մենք ապրում ենք մի ժամանակում, երբ պետք է հարգենք մյուս մարդկանց հայացքները, և եթե ինչ-որ մեկն ունի սեռական կողմնորոշման խնդիր, մենք պետք է հասկանանք դա։ Սակայն աղջիկներին պետք է անվանել աղջիկներ», - ասել է տեղի բնակիչերից մեկ ուրիշը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.