Մակրոնը խոստացել է արդիականացնել Ֆրանսիայի միջուկային համակարգերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով զինված ուժերի ղեկավար կազմի առաջ, հայտարարել է իր պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում երկրի միջուկային զսպման ուժերը արդիականացնելու պատրաստակամության մասին։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։

Մակրոնի խոսքով՝ հենց զսպման կարողությունն է թույլ տալիս Ֆրանսիային «պահպանել գործողությունների ազատությունը և ռազմավարական ինքնավարությունը միջազգային բեմահարթակում»։

«Հենց այս պատճառով էլ ես պատրաստվում եմ իմ կառավարման հինգ տարիների ընթացքում արդիականացնել միջուկային ուժերի երկու բաղադրիչները՝ անելով այնպես, որ դրանք փոխլրացնեն միմյանց։ Խոսքը ցանկացած ռազմավարական անակնկալից մեզ պաշտպանող ծովային ուժերի և օդային ուժերի մասին է, որը, շնորհիվ իր տեսանելիության, հանդիսանում է զսպման լրջագույն միջոց», - ասել է Մակրոնը։

«Զսպման մեխանիզմն ավելի քան 15 տարի եղել է մեր պաշտպանական ռազմավարության հիմնական ուղղությունը։ Գիտեմ, որ այս ուղղությամբ բազմաթիվ քննարկումներ են եղել, սակայն այսօր ամեն ինչ որոշված է։ Զսպման միջոցը եղել է և կմնա մեր պաշտպանական համակարգի կարևորագույն մասը», - ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։

Նա հավելել է նաև, որ Ֆրանսիայի Զինված ուժերի՝ վտանգին արձագանքելու կարողությունը «միշտ էլ կմնա բարձր մակարդակի վրա»։ Մակրոնը նշել է, որ մինչև 2020 թ․ ռազմական գործողությունների բյուջեն 450 միլիոն եվրոյից կդառնա 1 միլիոն եվրո։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.