ԱՄՆ-ի դաշնային գերատեսչությունները դադարեցրել են գործունությունը ֆինանսների բացակայության պատճառով

Այսօր՝ հունվարի 20-ին, ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը դադարեցրել է գործունեությունը ֆինանսների բացակայության պատճառով։ Սենատում դեմոկրատները հանրապետականներին թույլ չեն տվել այս հարցով օրինագիծ ընդունել։ Ներկա պահին Սենատում բանացություններ են ընթանում նոր օրինագծի շուրջ։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Սպիտակ տան աղբյուրներին։

ԱՄՆ նախագահի աշխատակազմը Սենատում դեմոկրատների՝ կառավարության ֆինանսավորման վերաբերյալ քաղաքականությունը համարում է «ձախողակների պահվածք»։

«Դեմոկրատներն իրենց քաղաքականությունը վեր են դասում երկրի ազգային անվտանգության, զինծառայողների ընտանիքների շահերից և ամերիկացիներին ծառայելու պարտավորությունից», - ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության ղեկավար Սառա Սանդերսի հայտարարության մեջ։

«Սա ձախողակի պահելաձև է, ոչ թե՝ օրենսդիրի», - նշել է Սանդերսը։

Միացյալ Նահանգներն աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որտեղ կառավարությունը չի կարող ամբողջությամբ գործել բյուջեի բացակայության պարագայում։

Ավելի վաղ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ֆինանսական տարվա սկզբից հաշված արդեն չորրորդ անգամ՝ հոկտեմբերին, ընդունել էր ժամանակավոր բյուջեի ծրագիր՝ այս անգամ մինչև փետրվարի 18-ը։

Սենատում դեմոկրատները, սակայն, արգելափակում են բյուջեի ընդունումը․ որոշ դրույթներ կարող են ընդունվել միայն 100 հնարավորից 60 կամ ավելի կողմ ձայնի պարագայում։ Հատկանշական է, որ Սենատում հանրապետականներն ունեն ընդամենը 51 ձայն։

Դեմոկրատները պահանջում են ժամանակավոր բյուջեում ներառել նաև միգրացիային վերաբերող հարցեր, որին դեմ են հանդես գալիս թե հանրապետականները, թե Սպիտակ տունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.