Ադրբեջան է տեղափոխվել ռուսական ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Արբեջան է ներկրվել ռուսական ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ։

«Համաձայն Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջկառավարական համաձայնագրի՝ շարունակվում է ռուսական արտադրության ժամանակակից ռազմական տեխնիկայի ներկրումն Ադրբեջան», - ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զենքի հերթական խմբաքանակը Բաքվի նավահանգիստ է ժամանել հունվարի 19-ին։

«Կենդանի ուժի, տենիկայի և այլ սարքավորումների ոչնչացման համար նախատեսված զինտեխնիկան» սահմանային շրջաններ կտեղափոխվի մոտ ժամանակներս։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.