Բրիտանացի 15-ամյա դպրոցականը կարողացել է հասանելիություն ստանալ ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալներին՝ ներկայանալով որպես ԿՀՎ ղեկավար

Մեծ Բրիտանիայում 15-ամյա մի դպրոցական կարողացել է հասանելիություն ստանալ ամերիկյան հատուկ ծառայությունների՝ Իրանում և Աֆղանստանում գաղտնի գործողությունների մասին տեղեկատվությանը՝ ձևանալով որպես ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար։ Այս մասին գրում է The Telegraph-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել երեք տարի առաջ։ Մեծ Բրիտանիայի՝ այսօր արդեն 18-ամյա քաղաքացի Քեյլ Գամբլը խոստովանել է, որ երեք տարի առաջ փորձել է կիբերհարձակման միջոցով կոտրել ԿՀՎ-ի նախկին պետ Ջոն Բրենանի, ՀԴԲ-ի ղեկավարի տեղակալ Մարկ Ջուլիանոյի և ամերիկացի բարձրաստիճան այլ պաշտոնյաների համակարգիչները։

Նա թիրախավորել էր նաև ԱՄՆ-ի ներքին անվտանգության քարտուղարի և Բարաք Օբամայի օրոք ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրենի համակարգիչները։

Գամբլը, ծաղրելով իր «զոհերին», ստանում էր նրանց մասին անձնական տեղեկատվություն, նամակներով և զանգերով «ռմբակոծում էր նրանց», պոռնգրաֆիկ նյութեր ներբեռնում նրանց համակարգիչներ և կառավարում նրանց iPad-ները և հեռուստացույցները։

Հարձակման ենթարկված գործիչները ստիպված են եղել հաճախ դիմել տեխնիկական աջակցության ծառայությանը և փոխել գաղտնաբառերը։

Հատկանշական է, որ տեխնիկական աջակցման ծառայությանը դիմել է նաև Գամբլը՝ ներկայանալով որպես հարձակման ենթարկած պաշտոնյա։ Այդպիսով նա կարողանում էր հասանելիություն ստանալ նրանց հաշիվներին ևս։

Դատարանում Քելյ Գամբլը հայտարարել է, որ այդ քայլին գնացել է, քանի որ իրեն նյարդայնացրել է «Միացյալ Նահանգների կառավարության սառնասրտությունը և այնտեղ տիրող կոռուպցիան»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.