Սպիտան տունը չի պատասխանում քաղաքացիների հեռախոսազանգերին

Սպիտակ տան՝ հասարակայնության հետ կապերի վարչությունը դադարել է պատասխանել քաղաքացիների հեռախոսազանգերին։ Վարչության աշխատակիցներին փոխարինել է ինքնապատասխանիչի ձայնագրությունը, որը հաղորդում է բյուջեի բացակայության պատճառով դաշնային կառավարության գործունեության դադարեցման մասին։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Mashable կայքին, որը հրապարակել է ինքնապատասխանիչի ձայնագրությունը։

Ինքնապատասխանչի ձայնը տեղի ունեցած մեջ մեղադրում է դեմոկրատ սենատորներին։

«Ցավոք՝ մենք այսօր չենք կարող պատասխանել Ձեր զանգին, քանի որ Կոնգրեսում դեմոկրատներն արգելափակում են կառավարության, մեր բանակի և ազգային անվտանգության համար ֆինանսների հատկացման նախագծերը», - ասում է ինքնապատասխանիչի ձայնը։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը դադարեցրել է գործունեությունը ֆինանսների բացակայության պատճառով։ Սենատում դեմոկրատներն արգելափակել են բյուջեի նախագիծը։

Միացյալ Նահանգներն աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որտեղ կառավարությունը չի կարող ամբողջությամբ գործել բյուջեի բացակայության պարագայում։

Օրինագծի որոշ դրույթներ կարող են ընդունվել միայն 100 հնարավորից 60 կամ ավելի կողմ ձայնի պարագայում։ Հատկանշական է, որ Սենատում հանրապետականներն ունեն ընդամենը 51 ձայն։

Դեմոկրատները պահանջում են ժամանակավոր բյուջեում ներառել նաև միգրացիային վերաբերող հարցեր, որին դեմ են հանդես գալիս թե հանրապետականները, թե Սպիտակ տունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.