Քաբուլում հյուրանոցի վրա կատարված հարձակման հետևանքով զոհվել է Ուկրաինայի 7 քաղաքացի

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հյուրանոցի վրա կատարված հարձակման հետևանքով զոհվել է Ուկրաինայի 7 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Տաջիկստանում և Աֆղանստանում Ուկրաինայի դեսպան Վիկտոր Նիկիտյուկը․ գրում է Ռիա Նովոստի-ն։

Նրա խոսքով՝ արդեն հաստատվել է այդ մարկանց զոհվելու մասին լուրերը։ Դիվանագետը նշել է նաև, որ անհրաժեշտ է ստուգել այդ մարդկանց մասին ԶԼՄ-ներում հայտնված տվյալները։ Ավելի վաղ լրատվամիջոցներում շրջանառվում էին 9 զոհի մասին ոչ պաշտոնական տեղեկություններ։

Նշենք, որ հունվարի 20-ին զինված ահաբեկիչները արձակվել էին Քաբուլի Intercontinental Hotel հյուրանոցի վրա, որտեղ 18 ժամվա ընթացքում լսվել են կրակոցների և պայթյունների ձայներ։

Լրատվամիջոցներում հայտնված տարբեր տեղեկությունների համաձայն՝ հարձակման հետևանքով զոհվել է 43 մարդ։ Հաջողվել է փրկվել 126 մարդու, որոնցից 41-ը եղել են այլ երկրների քաղաքացիներ։ Աֆղանսանի ներքին գործերի նախարարության հավաստմամբ՝ զոհվել է 18 մարդ, որոնցից 14-ը՝ արտասահմանցիներ։

Նշվում է, որ զոհերի թվում է եղել նաև Պաիստանի Կարաչի քաղաքում Աֆղանստանի գլխավոր հյուպատոսը։

Տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունն արդեն ստանձնել է «Թալիբան» շարժումը։

Intercontinental Hotel-ն առաջին անգամ չէ, որ ենթարկվում է ահաբեկիչների հարձակմանը։ 2011 թ․ 9 զինյալներ գրոհել էին հյուրանոցի շենքը։ Այն ժամանակ զոհվել էր 12 մարդ։ Իրավապահներին հաջողվել էր ոչնչացնել բոլոր ահաբեկիչներին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.