ԱՄՆ փոխնախագահը ողջունել է դաշնային կառավարության գործունեության մոտալուտ վերսկսումը

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ողջունել է կառավարության գործունեության դադարի մոտալուտ ավարտը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։

«Մենք ողջունում ենք այն լուրերը, որ նախագահ Դոնալդ Թրամփի, Ներկայացուցիչների պալատի և Սենատի հանրապետականների կոշտ դիրքորոշման շնորհիվ ավարտին է մոտենում կառավարության գործունեության դադարը», - Երուսաղեմ կատարած այցի ժամանակ հայտարարել է Փենսը։

ԱՄՆ Սենատում կարողացել են համաձայնության հասնել կառավարության աշխատանքի ժամանակավոր ֆինանսավորման հարցում։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը դադարեցրել է գործունեությունը ֆինանսների բացակայության պատճառով։ Սենատում դեմոկրատներն արգելափակել են բյուջեի նախագիծը։

Միացյալ Նահանգներն աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որտեղ կառավարությունը չի կարող ամբողջությամբ գործել բյուջեի բացակայության պարագայում։

Օրինագծի որոշ դրույթներ կարող են ընդունվել միայն 100 հնարավորից 60 կամ ավելի կողմ ձայնի պարագայում։ Հատկանշական է, որ Սենատում հանրապետականներն ունեն ընդամենը 51 ձայն։

Դեմոկրատները պահանջում են ժամանակավոր բյուջեում ներառել նաև միգրացիային վերաբերող հարցեր, որին դեմ են հանդես գալիս թե հանրապետականները, թե Սպիտակ տունը։

Դաշնային կառավարության «փակումը» հազվադեպ, բայց ոչ աննախադեպ երևույթ է ԱՄՆ-ում։ Վերջին անգամ նման դեպք տեղի էր ունեցել 2013 թվականի աշնանը։ Նման դեպքերում Կոնգրեսի երկու կուսակցություններն էլ միմյանց են մեղադրում բյուջետային ճգնաժամի մեջ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.