Սիրիական բանակի զինվորներն ահաբեկիչների մոտից հայտնաբերել են եվրոպական արտադրության ՌԷՊ սարքավորումներ

Սիրիական բանակի զինվորներն Աթ Թանֆա շրջանում ոչնչացված ահաբեկիչների մոտից հայտնաբերել են ռադիոէլեկտրոնային պայքարի եվրոպական արտադրության սարքավորումներ։ Ինչպես հայտնում է Ռիա Նովոստի-ն, Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխանցմամբ՝ խոսքը բազային ռադիոկայանի և էլեկտրամագնիսական միջամտության սարքերի մասին է։

Նախօրեին զինվորականները հսկողություն իրականացնելիս մարտի էին բռնվել հակառակորդի հետ, որոնք եղել են երեք՝ ծանր գնդացիրներով հագեցած ջիփերով։ Մեքենաներից երկուսը՝ հինգ ահաբեկչների հետ միասին ոչնչացվել էր, երրորդ մեքենային հաջողվել էր փախչել։

Բացի եվրոպական արտադրության տեխնիկաներից, մեքենաների մեջ հայտնաբերվել են մի շարք զինատեսակներ և ծայրահեղական գրականություն։

«Հայտնաբերվել են նաև «Շեհիդ Ահմադ Ալ Աբդուլի ուժեր» խմբավորման դրոշներ։ Այս խմբավորման զինյալները «Նոր սիրիական բանակ» անվանման տակ պատրաստություն են անցնում Ալ Թանֆայում՝ ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ուժերի ինստրուկտորի կողմից», - ասվում է ռուսական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ շուտով պետք է սպասել ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներից ահաբեկիչների տեղաշարժ դեպի հյուսիս և հյուսիս-արևելք։ Նրանք ցանկանում են ահաբեկչական գործողություններ իրականացնել Դամասկոսում, Հոմսում և Դեր Զորում, որպեսզի շեղեն կառավարական ուժերի ուշադրությունը, որոնք Իդլիբում շրջափակել են «Ջեբաթ ալ-Նուսրա» խմբավորման զինյալներին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.