Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը 95 մարդու կյանք է խլել

Հունվարի 27-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհերի թիվը հասել է 95-ի։ Այս մասին գրում է Tolo News-ը՝ հղում կատարելով Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ևս 163 մարդ վիրավորվել է։

Ավելի վաղ հաղորդվում էր 63 զոհի և 151 վիրավորի մասին։

Նշվում է, որ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործարկել Քաբուլի դիվանագիտական թաղամասում՝ Հնդկաստանի դեսպանատան մոտակայքում։ Պայթյունի հետևանքով վնասվել են մերձակայքում գտնվող շինությունները։

Տեղի ունեցածի պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» ծայրահեղական խմբավորումը։

Աֆղանստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ ձերբակալվել է ահաբեկչության հետ առնչություն ունեցող չորս անձ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.