Բելգիայի խորհրդարանում ներկայացվել է հակառուսական պատժամիջոցները չեղարկելու մասին բանաձև

Բելգիայի խորհրդարան է ներկայացվել Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները չեղարկելու մասին բանաձև։ Այս մասին Sputnik International-ին հայտնել է «Ֆլամանդական շահ» կուսակցության առաջնորդ Ֆիլիպ Դեվինտերը․ գրում է Lenta-ն։

Փաստաթղթում նշված է, որ Բելգիայի կառավարությունը Եվրոպայի Խորհրդում պետք է նախաձեռնի Մոսկվայի նկատմամբ սահմանափակող միջոցների չեղարկումը։

Պատգամավորը ավելի վաղ բազմիցս հայտարարել է հակառուսական պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտութան մասին։

«Մենք ոչ միայն դեմ ենք գնում միջազգային իրավունքին, այլ նաև անարդար և անարդյունավետ ենք վարվում Եվրոպայի հետ», - ասել է Դեվինտերը։

Նրա խոսքով՝ հակառուսական պատժամիջոցների հետևանքով բելգիացի արտահանողները տարեկան կորցնում են 1,5 միլիարդ եվրո։

Հիշեցնենք, որ Երոպական Միությունը և ԱՄՆ-ը Ռուսաստանի նկատմամբ սկսել են պատժամիջոցներ կիրառել 2014 թ․՝ կապված Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու և Ուկրաինայի հարավարևելքում տիրող իրավիճակի հետ։

Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ չի հանդիսանում ուկրաինական հակամարտության կողմ, իսկ Ղրիմի՝ Ռուսաստանին միացման գործընթացը ամբողջովին ամապատասխանում է միջազգային իրավունքին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.