ՆԱՏՕ-ի ռազմանավերը մտել են Սև ծով

Հունվարի 30-ին Սև ծով են մտել Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի 45 Duncan ծրագրի հրթիռային ականակիրը և թուրքական Gaziantep հածանավը, որոնք մտնում են ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ռազմածովային SNMG-2 (Standing NATO Maritime Group) խմբի մեջ։ Այս մասին թվիթերյան գրառման միջոցով հայտնում է ՆԱՏՕ-ի միավորված ռազմածովային ուժերի հրամանատարությունը։

Հաղորդագրությանը կից ներկայացվել են Սև ծով մտած ռազմանավերի լուսանկարները։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռազմածովային մշտական խումբը, որի կազմը, բացի բրիտանական և թուրքական ռազմանավերից, համալրում է նաև ռումինական Regele Ferdinand հածանավը, հունվարի 30-ից փետրվարի 17-ը Սև ծովում կիրականացնի դիտարկման գործողություններ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.