Թուրքիայի ռազմաօդային ուժերի ավիահարվածների հետևանքով Իրաքի հյուսիսում զոհվել է 49 քուրդ զինյալ

Թուրքիայի ռազմաօդային ուժերը Իրաքի հյուսիսային շրջաններում ավիահարվածներ են հասցել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ԶՈւ Գլխավոր Շտաբի հայտարարությանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավիահարվածների հետևանքով զոհվել է PKK-ի 49 անդամ։ Նշվում է, որ գործողությունն իրականացվել է Իրաքի հյուսիսային Զապ, Ավաշին, Բասյան, Հաքուրք և ևս մի քանի այլ շրջաններում։

Թուրքական ավիացիան պարբերաբար ռմբակոծում է PKK-ի՝ Իրաքի հյուսիսում գտնվող դիրքերը՝ ոչնչացնելով նրանց հավաքատեղիները և զինամթերքի պահեստները։

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) հիմնադրվել է 1978 թ. Դիարբեքիրում մի խումբ քուրդ ուսանողների կողմից, որոնց առաջնորդում էր Աբդուլլահ Օջալանը։ Վերջինս ցմահ ազատազրկման է բանտարկված թուրքական Իմրալը կղզում։ Կուսակցության վերջնական նպատակը ազգային ինքնավարություն ստեղծելն է։ Քրդստանի աշխատավորական կուսակցության գործունեությունն արգելված է Թուրքիայի իշխանությունների կողմից։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.