Իսրայելի իշխանությունները չեղարկել են լեհ պաշտոնյայի այցը Երուսաղեմ

Իսրայելի իշխանությունները չեղարկել են Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխի այցը Երուսաղեմ։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Իսրայելի արտաքին գործերի նախարարությանը։

Նշվում է, որ Իսրայելի իշխանությունների որոշումը կապված է Լեհաստանի խորհրդարանում քննարկվող օրինագծի հետ։ Փաստաթուղթը քրեականացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի և հրեաների ցեղասպանության ժամանակ լեհերի հանցագործությունների մասին հայտարարությունները։

Հաշվի չառնելով հրեաների բողոքի ակցիաները՝ լեհական խորհրդարանն ընդունել է օրենքը, և այն այժմ պետք է հավանության արժանանա նախագահի կողմից։

Վերոնշյալ օրենքի համաձայն՝ այն անձինք, որոնք հրապարակավ կհայտարարեն, որ Լեհաստանը կամ լեհ ժողովուրդը պատասխանատվություն է կրում Երրորդ Ռայխի նացիստական հանցագործությունների կամ աշխարհի և մարդկության նկատմամբ այլ հանցագործությունների համար, կենթարկվեն մինչև երեք տարվա ազատազրման։

Թել Ավիվն անհանգստացած է, որ օրենքը կարող է հարվածել նաև հրեաներին, որոնք կցանկանան պատմել լեհ ժողովորդի պատճառով կրած տառապանքների մասին։

Օրեր առաջ Իսրայելի տրանսպորտի և հետախուզության նախարարը վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ էր արել անհապաղ հետ կանչել Լեհաստանում Իսրայելի դեսպանին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.