ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը մեկնաբանել է ՌԴ հատուկ ծառայությունների ղեկավարության այցը Վաշինգտոն

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոն մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների ղեկավարության այցը Վաշինգտոն։ Պոմպեոյի խոսքով՝ նման հանդիպումները կազմակերպվում են «ամերիկացիների անվտանգության ապահովվման համար»։ Այս մասին գրում է Lenta-ն` հղում կատարելով Reuters գործակալությանը։

Աղյուրի փոխացնմամբ՝ ԿՀՎ ղեկավարն ընդգծել է, որ նման հանդիպումները տեղի են ունենում պարբերաբար։

«Ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք հետախուզության ոլորտի մեր ռուս գործընկերների հետ այն նույն պատճառով, ինչ մեր նախորդները․ այն է՝ ապահովել ամերիկացիների անվտանգությունը», - հայտարարել է Մայք Պոմպեոն։

Նրա պնդմամբ՝ ռոս գործընկերների հետ հանդիպումներն անցկացվում են հիմնականում այն թեմաների շուրջ, որտեղ կա հակասություն։

«Չնայած՝ Ռուսաստանը մեր հակառակորդն է, բայց մենք ավելի լուրջ վտանգի տակ կդնեինք մեր ժողովրդին, եթե հրաժարվեինք ռուսական հատուկ ծառայությունների հետ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցելու հնարավորությունից» - ընդգծել է ԿՀՎ ղեկավարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաշինգտոն էին այցելել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանր Բորտնիկովը, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, ՌԴ ԶՈւ ԳՇ գլխավոր վարչության ղեկավար Իգոր Կորոբովը։ Ըստ տարածված տեղեկությունների ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի հետ հանդիպել են Բորտնիկովը և Նարիշկինը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.