ԱՄՆ-ը վտանգավոր խաղեր է խաղում ռուսական սահմանների մոտ․ Պուշկով

ՌԴ Դաշնային խորհրդի՝ տեղեկատվության քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է Պենտագոնի այն հայտարարությունը, որը Միացյալ Նահանգները չի պատրաստվում դադարեցնել ռուսական սահմանների մոտ հետախուզական գործողությունները։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Պուշկովի թվիթերյան գրառմանը։

«ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում դադարեցնել հետախուզական թռիչքները մեր սահմանների մոտ։ Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել այդ թռիչքները խափանելուց։ Միացյալ Նահանգները վտանգավոր խաղեր է խաղում», - գրել էր Պուշկովը։

Հունվարի վերջին ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդում էր, որ ՍՈւ-24 ինքնաթիռը Սև ծովի վրա խափանել էր ամերիկյան ռազմածովային ավիացիայի ինքնաթիռի թռիչքը։ ԱՄՆ-ի Զինված ուժերի շտաբի պետերի հանձնաժողովի ներկայացուցիչ, գեներալ Քենեթ Մաքքեզնին նշել էր, որ ռուսական կործանիչն ամերիկյան ինքնաթիռի թռիչքը խափանել է «ոչ պրոֆեսիոնալ և վտանգավոր կերպով»։

Նա նաև նշել էր, որ Պենտագոնը չի պատրաստվում դադարեցնել թռիչքները ռուսական սահմանների մոտ։

«Մենք թռչում ենք Սև ծովի վրայով, իսկ դա միջազգային օդային տարածք է։ Մենք իրավունք ունենք թռչել այնտեղ, և այդ թռիչքները շարունակվելու են», - ասել էր ամերիկացի գեներալը։

ՌԴ պաշտպանության նախարարությունում էլ նշել էին, որ իրենց կործանիչները գործել են առանց խախտումների՝ համապատասխան օդային տարածքն օգտագործելու միջազգային կանոններին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.