Իսրայելը հույս ունի, որ Լեհաստանը փոփոխություններ կմտցնի Հոլոքոստի մասին օրենքում

Իսրայելը շարունակում է Լեհաստանի իշխանությունների հետ բանակցել Հոլոքոստին լեհերի ներգրավվածության մասին բարձրաձայնելու համար քրեական պաասխանատվություն նախատեսող օրենքի վերանայման հարցի շուրջ։ Այս մասին ասվոմ է հրեական պետության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, որին նախորդել է Լեհսատանի նախագահ Անջեյ Դուդայի հայտարարությունը օրենքը հավանության արժանացնելու այնուհետև սահմանադրական դատարան ուղարկելու ցանկության մասին։

«Իսրայելը նշում է, որ Լեհաստանի նախագահն օրենքն ուղարկել է սահմանադրական դատարան՝ այն լրամշակելու։ Հուսով ենք, որ այս ընթացքում մենք կկարողանանք հասնել նրան, որ օրենքում փոփոխություններ մտցվեն», - ասվում է Իսրայելի արտգործնախարարության տարածած հաղորդագրութան մեջ։

Նշվում է նաև, որ Իսրայելը և Լեհաստանը համատեղ պատասխանատվություն են կրում Հոլոքոստի պատմության պահպանման և հետաքննության հարցում։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Լեհաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, ընդունել էր օրենք՝ Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտի մասին։ Համաձայն այս օրենքի՝ այն անձինք, որոնք հրապարակավ կհայտարարեն, որ Լեհաստանը կամ լեհ ժողովուրդը պատասխանատվություն է կրում Երրորդ Ռայխի նացիստական հանցագործությունների կամ աշխարհի և մարդկության նկատմամբ այլ հանցագործությունների համար, կենթարկվեն մինչև երեք տարվա ազատազրման։

Թել Ավիվն անհանգստացած է, որ օրենքը կարող է հարվածել նաև հրեաներին, որոնք կցանկանան պատմել լեհ ժողովորդի պատճառով կրած տառապանքների մասին։

Օրեր առաջ Իսրայելի տրանսպորտի և հետախուզության նախարարը վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ էր արել անհապաղ հետ կանչել Լեհաստանում Իսրայելի դեսպանին։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.