ԱՄՆ փոխնախագահը Փհենչանում փորձել է անտեսել Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչներին

ԱՄՆ փոնախագահ Մայք Փենսը հարավկորեական Փհենչան կատարած այցի ընթացքում, որտեղ անցկացվում են 2018 թ․ Ձմեռային օլիմպիական խաղերը, անտեսել է Հյուսիսային Կորեայի պատվիրակությանը։ Այս մասին, ինչպես գրում է Ռիա Նովոստի-ն, հայտարարել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Ավելի վաղ ամերիկացի պաշտոնատար անձինք չէին բացառում, որ Փենսը կարող է հանդիպել հյուսիսկորեական պատվիրակության ներկայացուցիչներից մեկին, որոնք նույնպես ժամանել են Փհենչան։ Այդ հանդիպումը, սակայն, այդպես էլ չկայացավ։

Ամերիկացի լրագրողները վարչակազմի ներկայացուցիչներին հարցրել են, թե ինչու փոխնախագահը չշփվեց հյուսիսկորեացիների հետ, երբ դրա հնարավորությունը կար։ Փհենյանի ներկայացուցիչների հետ կոնտակտ կարող էր հաստատվել հոկեյի հանդիպում դիտելու ընթացքում, որին Փենսին հրավիրել էր Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը։

Ամերիկյան վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ Փենսը չի խուսափել հյուսիսկորեացիներից, սակայն փորձել է անտեսել նրանց։ Հերքվել է նաև ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններն այն մասին, որ փոխնախագահն ընդունելությունից դուրս է եկել նախատեսվածից ավելի վաղ, որպեսզի չհանդիպի Փհենյանի ներկայացուցիչներին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռուստատեսությունը ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին մեղադրել էր Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ անշնորհք վարքագծի համար։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.