Աֆրինում Թուրքիայի սկսած գործողությունն ազդում է Սիրիայի արևելքում ԻՊ-ի դեմ մղվող պայքարի վրա․ Թիլերսոն

Սիրիական Աֆրինում Թուրքիայի Զինված ուժերի սկսած ռազմական գործողությունը բացասականորեն է ազդում Սիրիայի արևելքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի՝ ահաբեկչության դեմ մղվող պայքարի վրա։ Այս մասին Քուվեյթում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է Աֆրինում տիրող իրավիճակին, ապա այն արդեն սկսել է ազդել Սիրիայի արևելքում Իսլամական պետության դեմ մեր պայքարի վրա։ Մենք ակտիв բանակցություններ ենք վարել մեր թուրք գործընկերների հետ։ Մեկ շաբաթվա ընթացքում ես կայցելեմ Անկարա, որտեղ կքննարկեմ хետագա համագործակցության ուղիները, որպեսզի բոլորիս գլխավոր նպատակը դառնա ԻՊ-ի վերջնական ոչնչացումը», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի Զինված ուժերը սկսել են «Ձիթենու ճյուղ» անվանումն ստացած ռազմական գործողությունը, որն ուղղված է սիրիական Աֆրինում քրդական «Ազգային ինքնապաշտպանական ջոկատներ» զորամիավորման և «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ։ Թուրքական բանակի կողմից գործողությանը մասնակցում է նաև «Սիրիական ազատ բանակ» կոչվող ընդդիմադիր զորաջոկատը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքն Աֆրինից կհեռանա «միայն վերջնական նպատակին հասնելուց հետո»։

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Թուրքիայի այս գործողությունը՝ այն համարելով ապօրինի ներխուժում այլ պետության տարածք։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.