Սպիտակ տունը կաջակցի միգրացիոն բարեփոխումների հարցով կնքվելիք գործարքը

Սպիտակ տունը կաջակցի միգրացիոն բարեփոխումների գործարքը, որը հանրապետականները և դեմոկրատները խոստացել են կնքել այս շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի ծառայության ղեկավար Սառա Սանդերսը։

«Ժամանակավոր շրջանակներ դնելը կատարվում է Կոնգրեսի հայեցողությամբ։ Նախագահ Թրամփը դա արդեն համարել է առաջնահերթություն։ Մենք շարունակելու ենք աջակցել օրենսդրության այս մասը։ Նախկինի պես վստահ ենք, որ հանրապետականները և դեմոկրատերը համաձայնության կգան, որպեսզի լուծվի խնդիրը», - ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակը։

Սենատում հանրապետականների առաջնորդ Միտչ Մկկոնելն ավելի վաղ հայտարարել է, որ իրենք պատրաստվում են առաջիկա շաբաթվա ընթացքում դեմոկրատների հետ պայմանավորվել միգրացիոն բարեփոխումներ իրականացնելու հարցով։ Հատկանշական է, որ այս հարցում համաձայնության բացակայությունը հանգեցրել էր ԱՄՆ-ի կառավարության գործունեության ժամանակավոր դադարեցման։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական փոքրամասնության ներկայացուցիչն, իր հերթին, հայտարարել է, որ իրենք պատրաստ են կրկին կանգնեցնել կառավարութան գործունեությունը, եթե միգրացիոն բարեփոխումների հարցով համաձայնություն ձեռք չբերվի։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.