«Հյուսիսային հոսք-2» ծրագիրը չի սպառնում Եվրամիության անվտանգությանը․ Անգելա Մերկել

Գերմանիայում կարծում են, որ «Հյուսիսային հոսք-2»-ը տնտեսական ծրագիր է, որը չի սպառնում Եվրոպական Միության անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը․ գրում է Ռիա Նովոստի-ն։

«Մենք կողմ ենք էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիային։ Ցանկանում ենք, որ գազամուղը նախկինի պես անցնի Ուկրաինայով, սակայն, միևնույն ժամանակ, կարծում ենք, որ «Հյուսիսային հոսք-2»-ը վտանգ չի ներկայացում էներգիայի ներկրման դիվերսիֆիկացիայի հարցում», - Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու հետ ունեցած հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Անգելա Մերկելը։

Լեհաստանի վարչապետը հակադարձել է Մերկելին՝ նշելով, որ դա դիվերսիֆկացիա չէ, քանի որ «գազը գալիս է նույն աղբյուրից»։

«Հյուսիսային հոսք-2» ծրագիրը, որի վրա պետք է ծախսվի մոտ 9,5 միլիարդ եվրո, նախատեսում է կառուցել գազատար խողովակների երկու գիծ՝ տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ։ Այսպես՝ ռուսական գազն, անցնելով Բալթիկ ծովով, պետք է հասնի մինչև Գերմանիա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.