Թիլերսոնը խոսել է հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին

Միացյալ Նահանգներն այժմ դիտարկում են ռուսաստանցիների նկատմամբ նոր լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։ Այս մասին CBS լրատվականին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։

Լրագրողը Թիլերսոնին հարցրել է, թե ինչու ամերիկյան վարչակազմը պատժամիջոցներ չի սահմանում Ռուսաստանի նկատմանբ, ինչը պնդում է նաև Կոնգրեսը։

«Մենք դա արդեն արել ենք։ Մենք «ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու մասին օրենքի» (CAATSA) համաձայն, քայլեր ենք ձեռնարկել Ռուսաստանի հետ պաշտպանական ոլորտում կարևոր գործարքները կանխելու համար։ Դիտարկվում են նոր անձինք լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու համար», - ասել է պետքարտուղարը։

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, մինչև հունվարի 29-ը սպասվում էր, որ Վաշինգտոնը կհայտարարի հակառուսական պատժամիջոցների ընդլայնման մասին։ Արդյունքում ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները Կոնգրեսին համոզեցին, որ միջոցներ են ձեռնարկվել երրորդ կողմին համոզելու հրաժարվել ռուսական ռազմաարդյունաբերական համակարգեր գնելու մտքից։ Պետքարտուղարությունն այդ ժամանակ համոզում էր, որ CAATSA օրենքը կարող է ծառայել որպես զսպման միջոց, և դրա գործելու դեպքում պատժամիջոցների կարիքն այլևս կարող է չզգացվել։

Պետքարտուղարությունը բազմիցս հայտարարել է, որ հունվարի 29-ը ոչ թե Մոսկվայի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու օր էր, այլ մի կետ, որից հետո արդեն արտաքին քաղաքական գերատեսչությունն իրավունք էր ստանում դա անելու։

Ռուսական ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ հնարավոր պատժամիջոցերի սահմանումը, որը հայտնի է «Կրեմլյան ցուցակ» անվանումով, այժմ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության իրավասության ներքո է։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.