Անգլիայի եկեղեցիներից մեկի քահանային նկարել են թմրանյութեր օգտագործելիս

Անգլիայի եկեղեցիներից մեկի քահանային նկարել են թմրանյութեր օգտագործելիս։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Հրապարակված տեսանյությում երևում է, թե ինչպես է Վեսթ Հեմի եկեղեցու քահանա Սթենեթ Քիրբին ընկերոջ հետ կանեփ ծխում և կոկաին օգտագործում։ Նրանք թմրանյութ օգտագործելու հետ մեկտեղ դիտում էին պոռնո ֆիլմ, որի ընթացքում քահանան ցանկություն է հայտնում մարմնավաճառ կանչելու։

«Շատ եմ ցանկանում, սակայն բավարար գումար չունեմ։ Ինձ մոտ ընդամենը 10 ֆունտ է մնացել», - ափսոսում է քահանան։

Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունեցել քահանայի տանը, որն ավելի քան 2 միլիոն դոլարով վարձել էր Չելմսֆորդի թեմը։

Սթենեթ Քիրբին Վեստ Հեմի եկեղեցում ծառայում էր 2007 թվականից։

Եկեղեցու ներկայացուցիչները նշում են, որ դիտել են սկանդալային տեսանյութը։ Նրանք սկսել են ներքին հետաքննություն և հավաստիացնում են, որ ծայրահեղ լուրջ են վերաբերվում տեղի ունեցածին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.