Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը Brexit-ի շուրջ ստեղծված իրավիճակն անվանել է քաոսային

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած փակ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Brexit-ի շուրջ սtեղծված իրավիճակը նման է քաոսի։ Այս մասին գրում է The Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն՝ Ջոնսոնը, «քաոս» ասելով, նկատի է ունեցել Brexit-ի շուրջ բանակցությունները, այլ ոչ թե Եվրամիության կազմից դուրս գալու մասին Մեծ Բրիտանիայի որոշումը։

Նշվում է, որ հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը գերմանացի պաշտոնյաներին կոչ է արել Brexit-ը դարձնել տնտեսական հնարավորություն։

Telegraph-ի փոխանցմամբ՝ գերմանացի պաշտոնյաների հետ այս զրույցը տեղի է ունեցել Ջոնսոնի՝ Բեռլին կատարած երկու այցերից մեկի ժամանակ։ Դրանցից մեկը տեղի է ունեցել 2016 թ․ նոյեմբերին, իսկ մյուսը՝ 2017 թ․ ապրիլին։

Brexit-ի հարցով բանակցություններն սկսվել են 2017 թ․ հունիսի 19-ին՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի անցկացումից մոտ մեկ տարի անց։ Հիշեցնենք, որ հանրաքվեի արդյունքում 51,9% ձայնով հաղթանակ էին տարել Brexit-ի կողմնակիցները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.