Իսպանիայի թագավորի՝ Բարսելոնա կատարած այցն ուղեկցվել է բողոքի ակցիաներով

Ավելի քան 19 մարդ էր տուժել Իսպանիայի Ֆիլիպ 6-րդ թագավորի՝ Բարսելոնա կատարած այցի կապակցությամբ անցկացված բողոքի ակցիաների ընթացքում։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով իսպանական աղբյուրներին։

Նշվում է, որ փետրվարի 25-ին թագավորը ժամանել էր Mobile World Congress ցուցահանդեսի բացման ընթրիքին։ Ֆիլիպ 6-րդի այս այցը Կատալոնիա առաջինն էր 2017 թ․ հոկտեմբերին անցկացված անկախության հանրաքվեից հետո։

Բողոքի ակցիան կազմակերպվել էր այսպես կոչված «հանրապետության պաշտպանության կոմիտեի» (CDR) կողմից, որոնք քարոզում են Կատալոնիայի անկախությունը և հանրապետական արժեքները՝ հակակշռելով միապետական Մադրիդին։

Ակցիայի մասնակիցները դուրս են եկել փողոց տեղի ժամանակով 19:30-ին (Երևանի ժամանակով՝ 22:30, - խմբ․)՝ երբ թագավորը պետք է ժամաներ Կատալոնիայի երաժշտության պալատ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած, որ իրավապահների և ցուցարարների միջև եղել են բախումներ, ընդհանուր առմամբ ցույցը կրել է խաղաղ բնույթ։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է անկախության հանրաքվե, որը հակասահմանադրական է ճանաչել ինչպես Իսպանիայի կառավարությունը, այնպես էլ երկրի սահմանադրական դատարանը։ Հոկտեմբերի 27-ին արդեն Կատալոնիայի խորհրդարանը, հիմնվելով հանրաքվեի արդյունքների վրա, հատարարեց անկախության հռչակման մասին։

Անկախության հռչակումից հետո Իսպանիայի Սենատը հավանության է արժանացրել սահմանադրության 155-րդ հոդվածը կիրառելու մասին կառավարության դիմումը։ Այս հոդվածը թույլ է տալիս սահմանափակել Կատալոնիայի ինքնավարությունը։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.