Անգլիայի Լեսթեր քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ (տեսանյութ)

Փետրվարի 25-ի երեկոյան Անգլիայի Լեսթեր քաղաքի խանութերից մեկում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհվել է չորս մարդ։ Այս մասին ասվում է Լեսթերի ոստիկանության թվիթերյան էջում արված գրառման մեջ։

«Հաստատվել է, որ չորս մարդ է զոհվել երեկոյան տեղի ուենցած պայթյունի հետևանքով», - ասվում է իրավապահների թվիթերյան հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ կան նաև վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոցներ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պայթյունի հետևանքով փլուզվել էր երկհարկանի շենք։

Իրավապահները նշում են, որ տեղի ունեցածը որպես ահաբեկչական գործողություն համարելու նշաններ դեռ չկան։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.