Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն իր մոտ է հրավիրել Ռուսաստանի դեսպանին

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ԱԳՆ է հրավիրել Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոյին՝ կապված Սիրիայում՝ Արևելյան Գուտայում ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին, ինչպես նշում է Ռիա Նովոստի-ն, ասվում է Միացյալ Թագավորության ԱԳ նախարարության պաշտոնական կայքում։

«Ես Ռուսաստանի դեսպանին հրավիրել եմ արտաքին գործերի նախարարություն, որպեսզի նա հատնի, թե ինչ քայլեր է ձեռնարկում իր երկիրը 2401 թվակիր բանաձևի կատարման համար», - հայտարարել է Ջոնսոնը։

Ռուսաստանը մարդասիրական դադար է հայտարարել Արևելյան Գուտայում և զգուշացրել խաղաղ բնակչության դուրսբերման համար միջանցք բացելու մասին։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ իրեն տվյալներ կհաղորդեն մոտ ժամանակներս։ Նախատեսվում է, որ հումանիտար դադարը լինելու է ամեն օր՝ առավոտյան 09:00-ից մինչև 14:00-ն։

Մեծ Բրիտանիային վրդովվեցրել է ժամանակային այս սահմանումը։ «Եթե Ռուսաստանը կարող է դադար տալ 5 ժամով, ապա կարող է դա անել նաև 24 ժամով։ Ռուսաստանը պետք է որոշի՝ արդյոք լիովին կատարելու է այն բանաձևի պահանջները, որի տակ ինքը ստորագրել է և քվեարկել դրա օգտին, թե ցանկանում է ցինիկ խաղեր խաղալ», - հայտարարել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Ջոնաթան Ալենը։

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդն ընդունել էր բանաձև, ըստ որի՝ կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը և հայտարարեն 30-օրյա հումանիտար դադար Սիրիայի ամբողջ տարածքում։ Սա անհրաժեշտ է հումանիտար օգնություն հասցնելու և վիրավորներին տարհանեու համար։

Հատկանշական է, որ կրակի դադարեցման ռեժիմը չպետք է գործի «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ալ-Նուսրա», «Ալ-Քաիդա» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողությունների ժամանակ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.