«Ջեբհաթ ալ Նուսրա»-ն գնդակոծում է Արևելյան Գուտայում մարդասիրական միջանցքը

«Ջեբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները գնդակոծել են Դամասկոսի մերձակայքում գտնվող Արևելյան Գուտայում մարդասիրական միջացքը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով սիրիական ՍԱՆԱ գործակալությանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ահաբեկիչները հինգ արկ են նետել փախստականների համար նախատեսված ճամբարի վրա, որը գտնվում է Վաֆիդին բնակավայրում։ Զոհեր և վիրավորներ չկան։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարութամբ՝ Արևելյան Գուտայում այսօրվանից՝ փետրվարի 27-ից, կմտցվի հումանիտար դադարի ամենօրյա ռեժիմ՝ առավոտյան 09:00-ից մինչև 14:00-ն։

Վաֆիդին բնակավայրում սիրիական իշխանությունները և Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը ստեղծել են պայմաններ խաղաղ բնակչությանը միակ հումանիտար միջանցքի միջոցով ընդունելու համար։ Հումանիտար միջանցքը Դամասկոսը կապում է Արևելյան Գուտայի հետ։

Նշված միջանցքի անվտանգությունն ապահովում են սիրիական բանակի զինծառայողները և Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը։ Հումանիտար միջանցքի մոտակայքում տեղակայված է հիվանդներին օգնելու համար ժամանակավոր բուժկետ։ Կան նաև ավտոբուսներ՝ խաղաղ բնակչությանը ժամանակավոր կացարաններ տեղափոխելու համար։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.