Ահաբեկիչները կրկին խախտել են հումանիտար դադարն Արևելյան Գուտայում

Փետրվարի 28-ին Արևելյան Գուտայում մարդասիրական երկրորդ դադարն սկսվել է ահաբեկիչների հրետանակոծություններով։ Սրան ականատես են եղել Սիրիայում աշխատող լրագրողները․ գրում է ՏԱՍՍ-ը։

Դամասկոսի ժամանակով 09:00-ից ահաբեկիչները ականանետերից և այլ զինատեսակներից շարունաբար կրակել են կառավարական զորքերի և Էլ-Վաֆիդին բնակավայրում գտնվող հումանիտար միջանցքի ուղղությամբ։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարութամբ՝ Արևելյան Գուտայում այսօրվանից՝ փետրվարի 27-ից, կմտցվի հումանիտար դադարի ամենօրյա ռեժիմ՝ առավոտյան 09:00-ից մինչև 14:00-ն։

Փետրվարի 27-ին, սակայն, խաղաղ բնակչության դուրսբերումը խոչընդոտեցին «Ջեբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները՝ գնդակոծելով մարդասիրական միջանցքը։

Ինչպես հայտնում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը, Արևելյան Գուտայում խաղաղ բնակչության դուրսբերման ժամանակ մարդասիրական միջանցքի ուղղությամբ ահաբեկիչները կրակ են բացել ամեն կես ժամը մեկ։ Արդյունքում՝ մեկ օրվա ընթացքում չի հաջողվել դուրս բերել նույնիսկ մեկ մարդու։

Նշված միջանցքի անվտանգությունն ապահովում են սիրիական բանակի զինծառայողները և Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը։ Հումանիտար միջանցքի մոտակայքում տեղակայված է հիվանդներին օգնելու համար ժամանակավոր բուժկետ։ Կան նաև ավտոբուսներ՝ խաղաղ բնակչությանը ժամանակավոր կացարաններ տեղափոխելու համար։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.