ԱՄՆ-ը խանգարում է Եվրոպայում միջուկային զինաթափմանը․ Լավրով

Եվրոպայում ԱՄՆ-ի ոչ ռազմավարական միջուկային զենքի պահպանումը, ինչպես նաև «համատեղ միջուկային փորձարկումների» պրակտիկան խանգարում են միջուկային զինաթափմանը։ Այս մասին Ժնևում կայացած համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը․ գրում է Ռիա Նովոստի-ն։

«Միջուկային զինաթափմանը խոչընդոտում է ամերիկյան ոչ ռազմավարական միջուկային զենքի պահպանումը Եվրոպայում, որն ուղեկցվում է «համատեղ միջուկային փորձարկումների» ապակայունացնող պրակտիկայով», - ասել է Լավրովը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այդ առաքելությունների շրջանակներում «ՆԱՏՕ-ի ոչ միջուկային անդամ պետությունները կոպտորեն խախտում են միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագիրը և մասնակցում են ամերիկյան ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման նախագծմանը»։

«Բոլորին պետք է հասկանալի լինի, որ այդպիսով ամերիկացի զինվորականները Եվոպական պետությունների զինված ուժերին պատրաստում են Ռուսաստանի դեմ ռազմավարական միջուկային զենք կիրառելուն», - շարունակել է Լավրովը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.