Ռուսաստանը չի կարող անվերջ հանդուրժել ահաբեկիչների հարվածներն Արևելյան Գուտայից․ Պուտին

Ռուսաստանը չի պատրաստվում անվերջ հանդուրժել ահաբեկիչների հարվածներն Արևելյան Գուտայից։ Այս մասին Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Ինչպես գիտեք, համենայնդեպս՝ Ռուսաստանում այդ մասին լավ գիտեն, ականներն ընկնում են նաև Ռուսաստանի դեսպանատան և առևտրային ներկայացուցչության տարածք։ Ի՞նչ է, մենք պետք է անվերջ հանդուժե՞նք սա։ Իհակե՝ ոչ», - ասել է Պուտինը՝ մեկնաբանելով Արևելյան Գուտայում ստեղծված իրավիճակը։

ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ նշված տարածքում կան «ծայրահեղական խմբավորումների և ահաբեկչական կազմակերպությունների անդամներ, որոնք ընդգրկված են ՄԱԿ-ի համապատասխան ցուցակներում, իսկ Ավտանգության Խորհրդի վերջին բանաձևը չի արգելում նրանց դեմ պայքարը»։

«Այստեղից ամեն օր ռմբակոծում են․ լինում են դեպքեր, երբ հրթիռային և հրետանային հարվածների թիվը հասնում է օրական մինչև 80-ի», - շարունակել է Պուտինը։

Նա նաև հիշեցրել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած վերջին զրույցների ընթացքում վերջիններիս հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հումանիտար միջանցք ստեղծելու և կրակի գոտուց օգնության կարիք ունեցող վիրավոր երեխաներին դուրս բերելու մասին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.