ՌԴ հատուկ ծառայությունները ձերբակալել են Իսլամական պետության անդամների

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Մախաչկալայում (Դաղստանի մայրաքաղաք, - խմբ․) ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հինգ անդամների։ Այս մասին ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ․ գրում է Ռիա Նովոստի-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ահաբեկիչները հավաքագրել են Դաղստանի բնակիչներին, որից հետո նրանց փոխադրել են Սիրիա՝ ահաբեկիչների կողմից մարտերին մասնակցելու համար։

Նշվում է, որ ձերբակալվածները հակված էին Ռուսաստանից տանել առնվազն չորս քաղաքացու։ Նրանք բոլորն էլ պատրաստվածություն էին անցել Իսլամական պետության դաշտային ճաբարներում և դարձել ահաբեկչական կազմակերպության ակտիվ անդամներ։

Իրավապահները ձերբակալված ահաբեկիչների մոտից հայտնաբերել են պայթուցիկ սարքեր, տարբեր տեսակի զենք և զինամթերք, որոնցով պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել Հյուսիսային Կովկասում։

Զինյալներին ձերբակալելու գործողությունն իրականացվել է ԱԴԾ-ի և ներքին գործերի նախարարության համատեղ ուժերով։

Հարուցվել է քրեական գործ ահաբեկչական գործունեությունը խթանելու, ինչպես նաև ապօրինի զինամթերք պահելու հատկանիշներով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.