Արևելյան Գուտայի ահաբեկիչները կրակում են Դամասկոսում ռուսական դեսպանատան վրա․ ՌԴ ՊՆ

Արևելյան Գուտայի ահաբեկիչները շարունակում են ռմբակոծել Դամասկոսում ՌԴ դեսպանատան, ռուսական առևտրային ներկայացուցչության, ինչպես նաև հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի շենքերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության՝ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն. գրում է ՏԱՍՍ-ը։

«Ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքներից շարունակվում են ռմբակոծությունները Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան, ռուսական առևտրային ներկայացուցչության և հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի շենքերի ուղղությամբ»,-ասել է Եվտուշենկոն։

Նա նաև հաղորդել է, որ նշված անկլավում գործող ծայրահեղական խմբավորումները մշտապես կրակում են կառավարական զորքերի ուղղությամբ՝ նրանց դրդելով պատասխան գործողությունների։

Եվտուշենկոյի խոսքով՝ վերջին 10 օրվա ընթացքում ահաբեկիչները Դամասկոսի ուղղությամբ արձակել են 272 ռեակտիվ ռումբ և ական, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ 135-ը։

Նա նշել է, որ մարտի 5-ին Տիշրինի հիվանդանոցի ռմբակոծության հետևանքով զոհվել էր 10 մարդ, վիրավորվել՝ 49-ը։

«Սիրիայում իրավիճակն ընդհանուր առմամբ կայունանում է, ստեղծվում են նախադրյալներ խաղաղ կյանքի համար։ Սրան մեծապես նպաստում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2401 թվակիր բանաձևը, որի համաձայն՝ երկրի ամբողջ տարածքով սահմանվում է հրադադարի 30-օրյա ռեժիմ։ Վերջին մի քանի օրերին նկատվում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազում»,- ասել է գեներալը՝ հավելելով, որ վերջին շաբաթվա ընթացքում բնակչությանը հասցվել է 854 տոննա հումանիտար օգնություն։

Հաղորդվում է, որ վերջին օրերի ընթացքում իրենց բնակավայրեր են վերադարձել մոտ 400 փախստականներ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.