Կյանքից հեռացել է Դանիայի թագավորական կոնսերվատորիայի հայազգի պրոֆեսոր Սերգեյ Ազիզյանը

Մարտի 4-ին 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է Կոպենհագենի թագավորական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար Սերգեյ Ազիզյանը։ Այս մասին տեղեկացնում է Դանիայի երաժշտության թագավորական ակադեմիայի պաշտոնական կայքը։

Ազիզյանը ծնվել է 1957 թ․՝ Հայաստանում։ Կրթությունն ստացել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ, - խմբ․) կոնսերվատորիայում։ 1980-1993 թ․թ․ եղել է Լենինգրադի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստերը (նվագախմբի առաջին ջութակահարը, - խմբ․)։

Նա որպես մենակատար երաժիշտ հանդես է եկել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Սկանդինավյան երկրներում, Ճապոնիայում, Կորեայում և Չինաստանում։ 1990-1993 թ․թ․ դասավանդել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, 2001 թվականից եղել է Դանիայի թագավորական կոնսերվատորիայի պրոֆեսոր։

Սերգեյ Ազիզյանն իր հետքն է թողել Դանիայի երաժշտական կյանքում։ 2009 թ․ արժանացել է Կառլ Նիելսենի և Աննա-Մարի Կառլ Նիելսենի անվան մրցանակին։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.