Թրամփի և Կիմ Չեն Ընի բանակցությունների նախապատրաստությունը կտևի մի քանի շաբաթ․ Թիլերսոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի միջև բանակցությունների նախապատրաստությունը կտևի մի քանի շաբաթ։ Այս մասին, ինչպես գրում է Ռիա Նովոստի-ն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որն աշխատանքային այցով այս պահին Ջիբութիում է։

«Սա մի որոշում է, որ նախագահը կայացրել է անձամբ։ Այսօր առավոտյան ես նրա հետ քննարկել եմ այս հարցը, և մենք շատ լավ զրույց ունեցանք», - տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թիլերսոնը։

Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Չոն Իյ Յոնը հայտարարել էր, որ Թրամփը համաձայնել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպել մինչև առաջիկա մայիս։

Հարավային Կորեայի վարչակազմը հայտնել է նաև, որ հարավկորեական կառավարության պատվիրակության և ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև կայացած բանակցություններից հետո հյուսիսկորեական կողմը հաստատել էր իր հավատարմությունը Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը և հասկացրել, որ իրենք պատճառ չունեն միջուկային զենքին տիրապետելու, եթե ԿԺԴՀ-ի նկատմամբ չլինեն ռազմական սպառնալիքներ և երաշխիքներ տրվեն հյուսիսկորեական ռեժիմի պահպանման համար։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.