Արևելյան Գուտայից դուրս է բերվել ահաբեկիչների՝ 13 հոգուց բաղկացած խումբ

13 զինյալից բաղկացած ահաբեկչական առաջին խումբը լքել է Արևելյան Գուտան՝ օգտվելով Մուհայամ Ալ Վաֆեդին բնակավայրում ստեղծված հումանիտար միջանցքից։

Այս մասին, ինչպես հայտնում է Russia Today-ը, հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Յուրի Եվտուշենկոն։

«Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի սպաների կողմից անցկացված երկարատև բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Արևելյան Գուտայից դուրս բերել զինյալների 13 հոգանոց մի խումբ», - ասել է Եվտուշենկոն։

Նրա խոսքով՝ ահաբեկիչները դուրս են եկել զինաթափված, իսկ պրովակացիաներ չեն եղել։

«Սիրիայի կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ շարունակվելու են մյուս ահաբեկիչների դուրս բերման հարցով բանակցությունները», - հավելել է կենտրոնի ներկայացուցիչը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.